Մատչելիության հղումներ

Եզրափակիչում` Իսպանիան եւ Նիդերլանդները


Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչում հուլիսի 11-ին կհանդիպեն Իսպանիայի եւ Նիդերլանդների հավաքականները:

Եվրոպայի չեմպիոն Իսպանիան չորեքշաբթի օրը կայացած կիսաեզրափակիչում 1:0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ: Նույն հաշվով Իսպանիան Գերմանիային հաղթել էր 2008 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում:

Նախօրեին կայացած առաջին կիսաեզրափակիչում Նիդերլանդները 3:2 հաշվով հաղթել էր Ուրուգվային:

Եզրափակիչի երկու մասնակիցներից ոչ մեկը երբեւէ աշխարհի չեմպիոն չի եղել, իսկ Իսպանիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում. մինչ օրս իսպանացիների ամենամեծ հաջողությունը աշխարհի առաջնությունում 1950 թվականին գրաված չորրորդ տեղն էր:

Նիդերլանդները աշխարհի1974 եւ 1978 թվականների առաջնություններում հասել էր եզրափակիչ եւ պարտություն կրել, համապատասխանաբար, Գերմանիայից եւ Արգենտինայից:

Հուլիսի 10-ին կկայանա 2010 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը Ուրուգվայի եւ Գերմանիայի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG