Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը հավաստիացնում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր Կրակովում հայտարարել է, որ առաջիկայում Եվրոպայում տեղակայվելիք ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերը «բացառապես պաշտպանական համակարգ են» եւ «ուղղված չեն ընդդեմ Ռուսաստանի»:

Քլինթոնը հայտարարություն արել է Կրակովում, որտեղ իր լեհ գործընկեր Սիկորսկու հետ միասին ներկա է գտնվել նշված համակարգի պայմանագրի հավելվածի ստորագրման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG