Մատչելիության հղումներ

Հայաստանի հարցով նոր համազեկուցողը շվեդ Գորան Լինդբլադն է


Գորան Լինդբլադ
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում հինգշաբթի օրը քվեարկությամբ Հայաստանի հարցով համազեկուցող է ընտրվել Գորան Լինդբլադը։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Երեքշաբթի առավոտյան Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ֆրանսիացի խորհրդարանական Ժորժ Կոլոմբիեն հայտնել էր, որ «ժամկետը լրանալու պատճառով դադարեցնում է իր աշխատանքը որպես [Հայաստանի հարցով] համազեկուցող»:

ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդը՝ Հայաստանի հարցով նոր համազեկուցողը, Հայաստանի առնչությամբ փետրվարին շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում է որպես «պետական հեղաշրջման տարրեր պարունակող»։

Հայաստանի հարցով մյուս համազեկուցողը Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ջոն Պրեսկոտն է։


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG