Փաթեթը Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը:
«Նախատեսվում է, որ մինչեւ 40 տարեկան անձինք իրենց անհատական կենսաթոշակային հաշիվներին կվճարեն պարտադիր կերպով իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, դրան կավելանա եւս 5 տոկոսի չափով` պետության կողմից», - ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, պարտադիր կուտակային համակարգը ձեռնտու կլինի թե' քաղաքացիներին, թե' պետությանը. - «Դրանք հավաքվելու են քաղաքացիների կենսաթոշակային հաշիվներում, որոնք կառավարելու են ակտիվները կառավարող ընկերություններ: Խնդիրը վերաբերում է այդ գումարների ներդրմանը համապետական ծրագրերում: Առաջին հերթին այդ գումարները պետք է ուղղվեն պետության կողմից իրականացվելիք ծրագրերին»:
Խորհրդարանական խմբակցություններից Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը ընդդիմանում են կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթին:
«Գումարը, կարծում եմ, հավաքելու են Հայաստանում` այս կուտակային ֆոնդերի միջոցով, եւ այդ ֆոնդերի գումարը դրսում դնելով, բնականաբար, եկամուտ են ստանալու», - ասաց «Ժառանգության» պատգամավորներից Արմեն Մարտիրոսյանը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) նույնպես ընդունելի չի համարում կառավարության առաջարկները. - «Այն մոդելը, որն առաջարկվում է, միջազգային փորձառության մեջ արդեն մերժված է: Մասնավորապես` Արգենտինայում, որը անցել էր պարտադիր կուտակային համակարգի, 2008 թվական ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, միանգամից հրաժարվեց այս մոդելից եւ անցում կատարեց նախկին մոդելին, ինչը որ մեր երկրում է»:
ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց. - «Ժողովուրդը որ հասկանա, թե այս օրենքի մեջ ինչ է, այստեղ ոչ թե 400 հոգի, այլ 400 հազար հոգի կհավաքվի ու սրբի այս շենքը»:
Հովհաննիսյանի գնահատմամբ, այս հարցը խորհրդարանի` մինչեւ օրս քննարկած ամենալուրջ օրենքներից է: Միակ ճիշտ լուծումը, ըստ նրա, կամավորության սկզբունքի ներդրումն է եւ կուտակային համակարգի հարցը հանրաքվեով որոշելը:
Փաթեթի քննարկումը կշարունակվի վաղը: