Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը վստահ չէ, թե ԼՂ հարցով ենթահանձնաժողովի մասին որոշումը կընդունվի ընթացիկ նստաշրջանում


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, թե վստահ չէ, որ վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը կվերսկսվի այսօր մեկնարկած նստաշրջանի ընթացքում:

«Բայց որպես ԵԽԽՎ-ի նախագահ ես հանդիպելու եմ երկու երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական անդամի հետ», - հավելել է Չավուշօղլուն` շարունակելով. - «Հանդիպման արդյունքների մասին ես ուրբաթ առավոտյան կզեկուցեմ [ԵԽԽՎ] Բյուրոյին: Այս հարցը երկար ժամանակ է մնացել սեղանի վրա: Ես ամենայն ուշադրությամբ լսել եմ երկու կողմի պատվիրակությունների ղեկավարներին: Ես խնդրել եմ Բյուրոյին որոշում չկայացնել մինչեւ այս հանդիպումը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG