Մատչելիության հղումներ

Լեհաստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ


Լեհաստանում կիրակի օրը անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում 10 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների քվեների կեսից ավելին:

Նախնական արդյունքներով` առաջատարն է Բրոնիսլավ Կոմորովսկին, ով ստացել է ընտրողների 40 տոկոսի քվեները: Նրա հիմնական մրցակից Յարոսլավ Կաչինսկիի` ապրիլի 10-ին օդանավի աղետից զոհված նախագահ Լեխ Կաչինսկիի եղբոր օգտին քվեարկել է ընտրողների 38 տոկոսը:

Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հուլիսի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG