Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Էքերմանը կոչ է անում հետ կանչել Դավութօղլուին շնորհված Վիլսոնի մրցանակը


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ազդեցիկ անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Գարի Էքերմանը Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնին կոչ է արել հետ կանչել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհած մրցանակը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը Վիլսոնի կենտրոնի նախագահ Լի Համիլթոնին հասցեագրած նամակում անընդունելի է համարել Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի անվան մրցանակի շնորհումը Թուրքիայի արտգործնախարարին, որի գործունեությունը, ըստ Էքերմանի, «խստիվ հակասում է Վուդրո Վիլսոնի ժառանգությանը»:

Կոնգրեսականը ընդգծել է, որ «Թուրքիան շարունակում է ոչ միայն ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացնել դրա ճանաչումը Թուրքիայում»: Նա թվարկել է նաեւ Թուրքիայի կողմից շարունակվող` Կիպրոսի օկուպացիան, Հայաստանի շրջափակումը եւ Սուդանում ցեղասպանություն իրականացնող վարչախմբի սատարումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG