Մատչելիության հղումներ

Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում


Այս շաբաթ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը, կրկին եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, տեղի էր ունեցել այս տարի՝ հունվարի 25-ին, Սոչիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG