Մատչելիության հղումներ

Տասնյակ հազարավոր ուզբեկներ լքում են Ղրղըզստանի հարավը


Տասնյակ հազարավոր ուզբեկներ լքում են Ղրղըզստանի հարավային Օշ եւ Ջալալաբադ շրջանները` այստեղ չորրորդ օրը շարունակվող ազգամիջյան բախումների պատճառով:

Կանտի ռազմակայանում կիրակի օրը վայրէջք են կատարել ռուսական երեք ինքնաթիռներ, Ռուսաստանը լրացուցիչ Ղրղըզստան է տեղափոխել հզորացված դեսանտային մի գումարտակ:

Միաժամանակ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ հումանիտար իրավիճակը Ղրղըզստանի հարավում կրիտիկական է: Բժիշկները չեն հասցնում զբաղվել վիրավորներով, իսկ զոհվածներին հողին են հանձնում առանց ինքնությունը պարզելու:

Ղրղըզստանի առողջապահության նախարարության տվյալներով` ազգամիջյան բախումների հետեւանքով Օշում եւ Ջալալաբադում զոհերի թիվը հասել է 117-ը, 1500 մարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG