Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբին:

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Խորհրդային Միության փլուզումից ի վեր` Ֆինլանդիայի ակտիվ ներգրավվածութունը հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման գործընթացներում: Նախագահը նշել է, որ Ֆինլանդիան շնորհիվ իր անաչառ եւ կառուցողական դիրքորոշման` ձեռք է բերել վստահության մեծ պաշար եւ ցանկալի գործընկեր է Հայաստանի համար:

Արտգործնախարար Ստուբբն ասել է, որ Ֆինլանդիան մեծ հետաքրքրությամբ է հետեւում հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին։

Այսօր Ֆինլանդիայի արտգործնախարարին ընդունել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG