Մատչելիության հղումներ

17 մարդ զոհվել է Ղրղըզստանի հարավում, Օշ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել (լրացված)


Վերջին օրերին Ղրղըզստանի հարավի մի շարք քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում պաշտոնական տվյալներով 17 մարդ է զոհվել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։ Երկրի ժամանակավոր կառավարությունը բախումների հիմնական կենտրոնը հանդիսացող Օշ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել, քաղաք են մտցվել զորք եւ զրահամեքենաներ։

Առայժմ պարզ չէ, թե ինչն է դարձել զանգվածային անկարգությունների պատճառը։ Որոշ հաղորդագրությունների համաձայն, տեղի ունեցած բախումները կապված են Ղրղըզստանի հարավում բնակվող ղրղըզ եւ ուզբեկ բնակչության միջեւ էթնիկ հողի վրա ծագած հակամարտության հետ։

Երկրի հարավը եւ Օշ քաղաքը համարվում են երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հենարանը։

Երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւա հեռուստատեսությամբ հանդարտության կոչ է արել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG