Մատչելիության հղումներ

Երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել Ղրղըստանում տեղի ունեցած նոր բախումների հետեւանքով


Առնվազն 26 մարդ է սպանվել Ղրղըստանի հարավում, Օշ քաղաքում ու քաղաքի արվարձաններում տեղի ունեցած նոր բախումների հետեւանքով։
450 մարդ վիրավորվել է։

Ըստ որոշ հաղորդագրությունների բռնությունները միջէթնիկական բնույթ ունեն՝ բախումները տեղի են ունեցել ղրղըզների եւ Օշում բնակվող ուզբեկների միջեւ։

Երկրի հարավը համարվում է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հենարանը։

Հունիսի 11-ի առավոտյան Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Օշում եւ հարակից շրջաններում։

Քաղաքի կենտրոնը վերահսկում են զինվորականները ։ Երկրի մյուս շրջաններից դեպի Օշ են բերվում լրացուցիչ ուժեր ու զրհամեքենաներ ։

Հեռուստատեսությմաբ ելույթ է ունեցել ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան։

Նա ասել է, թե հաջողվել է կանխել բախումներ հրահրող խափանարար տարրեի փորձերը։ Նախազգուշական կրակոցներ են օդ արձակվել եւ զրահամեքենանները են մտել Օշ, ապահվելու համար անվտագույուն։

Դատապարտելով բռնությունները նա խոստացել է, որ կազմակերպիչները կհայտնաբերվեն եւ կպատժվեն։

Բռնությունները սկսվել են հունիսի 10-ի գիշերվանից։ Ըստ վարկածներից մեկի՝ բախումների պատճառը անչափահասների միջեւ տեղի ունեցած վիճաբանություն է, ծեծկռտուքը։ Փողոցեր դուրս եկած երիտասարդների խմբերը ավտոմեքենաններ են հրկիզել, հրկիզել են ուզբեկական դրմատիկական թատրոնի շենքը, հրդեհի են մատնել նաեւ սրճարաններ, խանութներ, կինոթատրոնի ու առեւտրի կենտրոնի շենքերը։



Օշում գտնվող Ազատություն ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակից Ալշեր Տուկզանբաեւը հաղորդում էր թե ինչպես են զորքերը մտում Օշ ու ինչ իրավիճակ է հունիսի 11-ին։ «Ոչ մի հիմնարկություն չի աշխատում,, փակ են բանկերը, տրանսպորտ չկա ։ Շատ զիվորականներ ու ոստիկաններ կան։ Փողոցներում մարդիկ քիչ են., նրանք պահանջում են որքան հնրավոր է, շուտ կարգ ու կանոն հաստատել»։

Օշում են գտնվում ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ։ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ժամանակավոր կառավարության նախագահի տեղակալ Օմուրբեկ Տեկեբաեւն ասել է, թե Օշում իրավիճակը կայունացնելու համար Ղրղըստանի իշխանությունները այլ երկրների օգնությանը չեն դիմի։

Շանհայի համագործակցություն կազմակերպության երկրները, որի անդամ է եւ Ղրղըստանը, բարձր մակարդակի հանդիպում է անցկացնում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Ղրղըստանի արտգործնախարարաի պաշտոնակատարը ներկայացրել է Օշի իրավիճակը։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ «Ղրղըստանը կազմակերպության հիմնադիրներից է, մեր դաշնակիցը, մեր սերտ գործընկերը։ Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որ հնարավորինս արագ հաղթահարվեն ներքին ցնցումները եւ ձեւավորվի ժամանակակից իշխանություն, որ ընդունակ լինի լուծելու ընթացիկ հարցերը եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները»։

Ղրղըստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հանդես է եկել հայտարարությմաբ, խորը մտահոգություն հայտնելով վիրավորների ու զոհերի հանգեցրած բռնություների կապակցույամբ, Միցյալ Նահանգները յուրաքանչյուրին հորդորում է հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով ու հարգելով օրենքի գերակայությունը։

«Բռությունները անընդունելի են»,- ասել է ԱՄՆ դեսպանը Ղրղըստանի ժամանակավոր կառավարությանը, ասելով թե կարեւոր է խաղաղության արագ վերականգնումը Օշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG