Մատչելիության հղումներ

Պուտինը առայժմ չի մտածում նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Փարիզ կատարելիք այցից առաջ ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե գոհ է իր այժմյան աշխատանքից եւ առայժմ չի մտածում 2012 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։

«Դմիտրի Մեդվեդեւի հետ մենք այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ առայժմ մենք քննարկում եւ խորհրդակցում ենք քաղաքական հարցերի շուրջ եւ կայացնում համաձայնեցված որոշումներ», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG