Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարին Դուբլինում դիմավորել են բողոքի ակցիայով


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին դիմավորել են բողոքի ակցիայով։

Երկու իրանցի դիսիդենտներ Դուբլինի Միջազգային եւ Եվրոպական Հարաբերությունների Ինստիտուտում դասախոսություն կարդալուց հետո հեռացող Մոթաքիի հասցեին վիրավորական արտահայտություններ են վանկարկել եւ Իրանի վարչակարգը անվանել են ահաբեկչական ռեժիմ եւ դիկտատուրա։ Ակցիայի մյուս մասնակիցները հավկիթներ են նետել եւ հարվածներ հասցրել Մոթաքիի մեքենային։

Բողոքի ակցիայի 3 մասնակիցներ՝ ծագումով իրանցիներ, ձերբակալվել են։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG