Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց տեղեկատվական ոլորտի ձեռնարկությունների DigiTec ֆորումը


Այսօր Երեւանում մեկնարկեց տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների DigiTec Business 2010 ֆորումը, որտեղ ներկայացված են ավելի քան երեք տասնյակ հայկական եւ միջազգային տեղեկատվական ընկերություններ։

Միջազգային ցուցահանդես-ֆորումը բացեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը իր խոսքում ընդգծեց, որ DigiTec ֆորումը ոլորտի ընկերություններին բացառիկ հնարավորություն է ընձեռում շփվել, կնքել պայմանագրեր, ծանոթանալ միմյանց հաջողություններին եւ արդեն երրորդ տարին անցկացվող ֆորումի մասնակիցների քանակը տարեց-տարի ավելանում է։ Վարչապետը վստահեցրեց, որ չնայած տնտեսական ճգնաժամին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կան դրական միտումներ։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը եւ գների նվազումը», - իր խոսքում ասաց Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով. - «Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան»։

Հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումի նպատակն է նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաներիվ կիրառմանը։ DigiTec ֆորումի շրջանակներում նախատեսվում է նաեւ տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների կազմակերպում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG