Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա` մասնակցելու Ասիայում համագործակցության եւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը նվիրված համաժողովին: Նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նախատեսվում են Պուտինի հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով եւս Ստամբուլում է:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Էներգետիկ համագործակցության հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Ստամբուլում հանդիպել է Ռեջեփ Էրդողանին. նրանք քննարկել են նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը:

Թուրքիան ցանկանում է օգտագործել Ստամբուլյան գագաթնաժողովը՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ ընդգծելով, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի մայիսի 31-ին Գազայի հատվածում տեղի ունեցածի համար:

Գազայի հատված օգնություն տեղափոխող նավերի վրա Իսրայելի հարձակման արդյունքում նավատորմիղի անձնակազմից 9 մարդ էր զոհվել, այդ թվում 8 թուրքեր եւ 1 ծագումով թուրք ԱՄՆ-ի քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG