Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղը կվարի ուզբեկստանցի մրցավարը


Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն 2010 թվականի աշխարհի առաջնության առաջին խաղը վարելու համար ընտրել է ուզբեկստանցի մրցավար Ռավշան Իրմատովին։

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող աշխարհի առաջնության առաջին խաղը տանտերերի ու Մեքսիկայի հավաքականների միջեւ է` հունիսի 11-ին։

Մեկ ամիս տեւող առաջնությանը մասնակցում են 32 ազգային հավաքականներ։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը աֆրիկյան մայրցամաքում անցկացվում է առաջին անգամ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG