Մատչելիության հղումներ

Իսրայելցի զինվորականները իռլանդական նավ են բարձրացել


Իսրայելի զինվորականները այսօր բարձրացել են Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող իռլանդական նավ, սակայն որեւէ առճակատում կամ բռնություն նավի վրա չի եղել: Այդ մասին հայտնել են Իսրայելը զինված ուժերից:

Իսրայելի ռազմանավերը Միջերկրական ծովում շրջափակել են իռլանդական նավը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ զինվորականները նավ բարձրանալու հրաման կստանան, եթե այն չուղղվի դեպի իսրայելական նավահանգիստ։

Մարդասիրական օգնության կազմակերպիչները նախօրոք ասել էին, որ չեն պատրաստվում դիմադրություն ցույց տալ իսրայելցի զինվորականներին:

Շաբաթվա սկզբին Իսրայելը արգելեց այսպես կոչված «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում տեղի ունեցավ, իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG