Մատչելիության հղումներ

Իսրայելի ռազմանավերը շրջափակել են Գազայի հատված ուղեւորվող իռլանդական նավը


Պաղեստինյան Գազայի հատվածի աջակիցները, չնայած վերջին արյունալի միջադեպին, այսօր նորից փորձում են մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Դեպի Գազայի հատված է ուղեւորվում իռլանդական մի նավ։

Իսրայելի ռազմանավերը Միջերկրական ծովում շրջափակել են իռլանդական նավը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ զինվորականները նավ բարձրանալու հրաման կստանան, եթե այն չուղղվի դեպի իսրայելական նավահանգիստ։

Շաբաթվա սկզբին Իսրայելը արգելեց այսպես կոչված «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում տեղի ունեցավ, իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG