«Մենք շատ անհանգստացած ենք [Եվրամիության արտգործնախարար] Քեթրին Էշթոնի վերջին հայտարարությունների առնչությամբ այն մասին, որ առաջարկվում է վերացնել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնացի պաշտոնը եւ միավորել Հարավային Կովկասի դեսպանատները», - ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը։ - «Եվրամիությունը բոլորովին վերջերս է վերազինել տարածաշրջանի երկրներում իր դեսպանատները եւ սկսել է ամեն երկրին անհատական մոտեցում ցուցաբերել, եւ Էշթոնի վերջին նախաձեռնությունը այս քաղաքականության շեշտակի փոփոխություն կարող է նշանակել», - հայտարարել է Քամբեկը։
Կազմակերպությունը շեշտում է, որ առկա դիվանագիտական ներկայացուցչությունները անհրաժեշտ են, որպեսզի Եվրոպական հարեւանության եւ Արեւմտյան գործընկերության ծրագրերը լրջորեն ընդունվեն։
Կազմակերպությունը շեշտում է, որ առկա դիվանագիտական ներկայացուցչությունները անհրաժեշտ են, որպեսզի Եվրոպական հարեւանության եւ Արեւմտյան գործընկերության ծրագրերը լրջորեն ընդունվեն։