Մատչելիության հղումներ

Գյուլ. «Իսրայելի հետ հարաբերությունները էլ երբեք առաջվանը չեն լինի»


«Թուրք - իսրայելական կապերը էլ երբեք առաջվանը չեն լինի», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Գազայի հատված օգնություն տեղափոխող նավերի վրա Իսրայելի հարձակումը, որի հետեւանքով զոհված 9 անձանցից 8-ը, ճշտված տվյալներով, թուրքեր են, իսկ մեկը` ծագումով թուրք ԱՄՆ-ի քաղաքացի, Թուրքիայի նախագահի խոսքերով, «անբուժելի եւ խորը սպի» է թողել երկու երկրների հարաբերությունների վրա:

«Դա այնպիսի հարց չէ, որը կարելի լինի մոռանալ կամ քողարկել», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG