Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ»-ին ադրբեջանցի երգչուհու մասնակցության վրա մոտ 2 միլիոն դոլար է ծախսվել


«Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթին ադրբեջանցի երգչուհի Սաֆուրա Ալիզադեի մասնակցության նախապատրաստման եւ ելույթի համար ծախսվել է 1 միլիոն 560 հազար մանաթ (շուրջ 1 միլիոն 930 հազար դոլար): Այդ մասին այսօր հայտնել է «Եվրատեսիլ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ադիլ Քերիմլին:

Ինչպես նշում է Day.az լրատվական գործակալությունը, նշված գումարը 30 տոկոսով պակաս է նախորդ տարի «Եվրատեսիլ»-ին Ադրբեջանի մասնակցության նպատակով ծախսված միջոցներից:

Այս տարի Ադրբեջանը «Եվրատեսիլ»-ում գրավեց հինգերորդ տեղը, իսկ անցած տարի երրորդն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG