Արաբական լիգայի անդամ երկրները պահանջում են անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը եւ հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Երկուշաբթի օրը Գազայի ափերի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո այլեւս չենք հանդուրժելու իսրայելական շրջափակումը», - հայտարարել է Լիգայի գլխավոր քարտուղարը` խնդիրը կարգավորելու հնարավոր ուղիների թվում նշելով մարդասիրական միջանցքի բացումը, որով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել Գազա եւ աջակցություն ցուցաբերել պաղեստինցիներին:
Արաբական լիգան պատրաստվում է հաջորդ համաժողովին հարց բարձրացնել օկուպացված տարածքներից Իսրայելի դուրս գալու, Պաղեստինի հանրապետությունը ճանաչելու, ինչպես նաեւ փախստականներին իրենց բնակավայրեր վերադարձնելու վերաբերյալ: