Մատչելիության հղումներ

Պետդումայի հինգ պատգամավորի մուտքը Ադրբեջան այսուհետ արգելված է


Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին հետեւած արտասահմանցի դիտորդների մուտքը Ադրբեջան արգելված է։

«Սեւ ցուցակում», մասնավորապես, հայտնվել են նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Իգոր Չերնիշենկոն, Կիրիլ Չերկասովը, Տատյանա Վոլոժինսկայան, Մաքսիմ Միշչենկոն եւ Կոնստանտին Զատուլինը։

Արգելված է նաեւ Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Արգենտինայից ժամանած դիտորդների մուտքը Ադրբեջան, որոնք հետեւել են մայիսի 23-ին Ղարաբաղում անցկացված ընտրության ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG