Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Նախարարների կոմիտե. «Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները»


«Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված «խորհրդարանական ընտրությունները», - այսօր հայտարարել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերում: Այն կոչ է անում շահագրգիռ բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար` Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան», - ասված է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG