Մատչելիության հղումներ

Երեւանցիների համար խմելու ջրի սակագինը նույնը կմնա եւս մեկ տարի


Սպառողներին մատակարարվող խմելու ջրի սակագինը Երեւանում կմնա անփոփոխ` 1 խորանարդ մետրի դիմաց 181 դրամ: Այսպիսի որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի օրվա նիստում:

Այդուհանդերձ, համաձայն հանձնաժողովի որոշման, հուլիսի 8-ից Երեւանում 1 խորանարդ մետր խմելու ջուրը կարժենա 195 դրամ. ջրի գնի ու սակագնի տարբերությունը սուբսիդավորելու է Երեւանի քաղաքապետարանը` մեկ տարի` մինչեւ 2011 թվականի հուլիսի 8-ը:

Դեռ փետրվարի վերջին «Երեւան Ջուր»-ը ջրի սակագնի ճշգրտման հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով առաջարկում էր ջրի 1 խորանարդ մետրի սակագինը դարձնել 207 դրամ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG