Մատչելիության հղումներ

Թուրքիայում խոշոր ավտովթարի հետեւանքով 16 ռուսաստանցի է զոհվել


Թուրքիայում այսօր առավոտյան գետն է ընկել ռուսաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել է 16 եւ մարմնական վնասվածքներ ստացել 25 մարդ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ավտովթարի հետեւանքով ռուսաստանցիների զոհվելու փաստը «Ռոսիա - 24» լրատվական հեոռւստաալիքով հաստատել է Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ղեկավար Միրջալոլ Խուսանովը:

Նա հայտնել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի վայրում են գտնվում Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, ինչպես նաեւ տեղի առողջապահական եւ իրավապահ կառույցների ներկայացուցիչները:

Այլ աղբյուրների, մասնավորապես` թուրքական ապահովագրական ընկերության տվյալներով, վթարված ավտոբուսի ուղեւորների թվում կա 5 երեխա:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG