Մատչելիության հղումներ

Արեւելյան գործընկերության նախարարների հանդիպում Սոպոտում


Այսօր Լեհաստանի Սոպոտ քաղաքում գումարվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված նախկին խորհրդային վեց երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովը։

Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին նախօրեին հայտնել է, որ Հայաստանից ժողովին ներկա կլինի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը։

Եվրոպական միության առաջարկած Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը եւ Ուկրաինան։ Եվրամիության եւ վեց երկրների քաղաքական եւ տնտեսական կապերի սերտացմանն ուղղված ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում։

Սոպոտում գումարվող համաժողովի նախաձեռնողը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին է։

Հանդիպմանը ներկա կլինեն Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Եվրամիության նախագահող պետության` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, ինչպես նաեւ Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG