Մատչելիության հղումներ

Հնդկաստանում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանող «Բոինգ 737»-ը


Այսօր վաղ առավոտյան Հնդկաստանի Մանգալոր քաղաքի օդանավակայի մերձակայքում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանող «Բոինգ 737» ինքնաթիռը, որում եղել են 160 ուղեորներ եւ անձնկազմի 6 անդամներ:

Ըստ վերջին տվյալների, 8 մարդ ողջ է մնացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Air India ընկերությանը պատկանող ինքնաթիռը վայր է ընկել անհաջող վայրէջքի ժամանակ: Փրկարարները այրվող օդանավից արդեն դուրս են բերել 110 դիակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG