Մատչելիության հղումներ

Քինիքլիօղլուն պնդում է, որ Թուրքիան նոր առաջարկ է ներկայացրել Հայաստանին


Թուրքիայի խորհրդարանի «Բարեկամություն» խմբավորման նախագահ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քինիքլիօղլուն երեկ Վաշինգթոնում ասել է, թե Հայաստանը համաձայնել է որոշ ժամանակ լռություն պահպանել եւ ուսումնասիրել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր առաջարկը։

Worldbulletin լրատվական կայքի փոխանցմամբ, թուրք խորհրդարանականը, մասնավորապես, ասել է. - «Սեղանին դրվել է նոր առաջարկ, ես չեմ կարող մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ դա հրաշալի առաջարկ է հայ - թուրքական հարաբերությունների համար, եւ հիմա Հայաստանից է կախված այն ընդունել կամ մերժելը։ Կողմերը շատ մոտ են հարաբերությունների բարելավմանը եւ ես անձամբ սատարում եմ այդ գաղափարին»։

Քինիքիլօղլուն հավելել է, թե բարելավումը տեղի կունենա թուրք եւ հայ ժողովուրդների քաղաքական կամքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG