«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է «իշխանական շրջանակներում առկա այն պնդումները», թե հեռուստառադիոհեռարձակման թվայնացման արդյունքում առաջին փակվողներից մեկը լինելու է ԱԼՄ հեռուստաընկերությունը: Այս թեմայով թերթի թղթակիցը զրուցել է ԱԼՄ-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանի հետ: «Որքանով ես մտածում եմ, այս իշխանություններն ընդհանրապես չեն ընդունում քննադատություն, ընդհանրապես ցավով են դա ընդունում», - ասում է Կարապետյանը՝ շարունակելով. - «Ես համարում եմ, որ դա շատ սխալ է, եւ ես դրա դեմ պայքարելու եմ եւ կոչ եմ անելու ժողովրդին, ասելով՝ եկեք աղոթենք, որովհետեւ, եթե իրենք չեն վախենում ոչ մեկից, Աստծուց անպայման կվախենան, որովհետեւ երեխեք ունեն, թոռներ ունեն: Որքանով ես պատկերացնում եմ կյանքը, ի վերուստ է ինձ տրվել այդ ալիքը, եւ ով ոտնձգություն կանի այդ ալիքի հանդեպ, ես համարում եմ, որ կպատժվի»: Լրագրողը հարցնում է. - «Այս ընթացքում մենք տեղեկություններ ենք ունեցել, որ կոնկրետ մարդիկ փորձել են ԱԼՄ-ն վերցնել ձեր ձեռքից»: Տիգրան Կարապետյանը արձագանքել է. - «Ես անուններ չեմ տա, բայց կասեմ, որ ինձ առաջարկել են 4 միլիոն դոլար, ես չեմ տվել, հիմա ուղղակի հենց այնպես են ուզում վերցնել, բայց ես պայքարելու եմ այնքանով, ինչքանով կարող եմ: Ինձ թվում է, որ կլինի իմ օգտին ամեն դեպքում, որովհետեւ ինձ կդարձնեն ազգային հերոս, ժողովուրդը չի հասկանա՝ ինչու Կարապետյանը չկա, ԱԼՄ-ն չկա»:
«Հայք»-ի խմբագրականն անդրադառնում է օտարալեզու դպրոցների աղմուկ հանած թեմային. - «Համառ լուրեր պտտվում, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության հեղինակը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չէ: Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա մենք ցավով պետք է արձանագրենք, որ ունենք թույլ նախարար, որին պարտադրում են իր վրա վերցնել ազգակործան նախաձեռնություններ: Ստացվում է նաեւ, որ այս նախաձեռնության ետեւում կանգնած է առնվազն Սերժ Սարգսյանը: Եվ այս փաստը եւս ցավալի է, քանի որ Հայաստանի պետական եւ հայ ազգի շահերի դեմ ուղղված այս նախաձեռնությունը գալիս է այն մարդուց, որը զբաղեցնում է ամենակարեւոր պաշտոնը: Եվ այս ամենից բացի տխրեցնում է նաեւ այն, որ փոխանակ այս նախաձեռնությունն առաջացներ մեր ժողովրդի բուռն դժգոհությունը, դեռ մի բան էլ քննարկում է սկսվել, թե լա՞վն է այս նախաձեռնությունը, թե՞ ոչ: Սարսափելին էլ այն է, որ անկախ հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների առնվազն 38 տոկոսը կողմն են օտարալեզու դպրոցների բացմանը: Իսկ կողմ են ոչ թե այն պատճառով, որ կարծում են, թե օտարալեզու դպրոցները կնպաստեն մեր պետության զարգացմանն ու բարգավաճմանը, այլ պարզապես առաջնորդվում են նեղ անձնական շահերով: Իսկ այդ նեղ անձնական շահը նրանց ասում է, թե լավ կլինի, որ իրենց երեխան սովորի օտարալեզու դպրոցում, որ Ռուսաստանում կամ Ամերիկայում իրեն ավելի հեշտ լինի ադապտացվելը»:
Նույն հարցի առնչությամբ «Հայոց Աշխարհ» թերթում ծավալուն հոդվածով հանդես է եկել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ մասնավորապես, նշելով. - «Եթե օրինագիծն ընդունվի Ազգային ժողովում, ապա դա հնարավորություն կտա մեր երկրում բացել օտարալեզու միջնակարգ դպրոցներ։ Այն, որ այս հարցը հասկանալի պատճառներով հասարակական լայն արձագանքի է արժանացել, իհարկե, շատ դրական երեւույթ է, սակայն նույնը չի կարելի ասել դրա շուրջ ծավալված բանավեճի բովանդակային կողմի մասին։ Ավելին, մտահոգիչ է, երբ քննարկումների առանձին մասնակիցներ, այն էլ մեր ժողովրդի կողմից գնահատված եւ ընդունված անհատներ խնդրո առարկայի վերաբերյալ իրենց ծանրակշիռ մտահոգությունները հայտնելիս միանգամայն անկեղծ են ու համոզված` պնդելով, որ օրինագծի ընդունումը չարիք կդառնա Հայաստանի համար»։
«Հրապարակ»-ի խմբագրականն արձագանքում է զրպարտությունն ապաքրեականացնող նոր օրենքին եւ բխեցնում. - «Տարբեր օլիգարխներ, չինովնիկներ, քրեածին տարրեր հետայսու կարող են ցնծալ՝ իրենց քննադատել համարձակվող հատուկենտ թերթերի բերանը փակելու եղանակը գտնված է. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններով այլեւս նրանք կարող են մեծ տուգանքներ դնել այն լրատվամիջոցների վրա, որոնք կհամարձակվեն (իրենց պատկերացումներով) «վիրավորել կամ զրպարտել» նորին մեծություններին: Այս թեմայով մեր բոլոր դժգոհությունները, որոնք արտահայտում ենք ամիսներ շարունակ, փաստորեն անտեսվեցին՝ հաղթեց անազատ խոսքի, կառավարելի ժուռնալիստիկայի մտածողությունը, որտեղ ցանկացած կոշտ որակում կարող է դիտվել մահացու մեղք եւ դառնալ անցանկալի ԶԼՄ-ներին նեղելու պատճառ»: