Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ազատ արձակվեց ցմահ ազատազրկման դատապարտված իրանցին


Ֆրանսիայի դատարանը ազատ արձակեց Իրանի քաղաքացի Ալի Վաքիլի Ռադին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Իրանի նախկին վարչապետի սպանության համար։

Իրանի շահի իշխանության վերջին վարչապետ Շապուր Բախտիյարը, ով Իսլամական հեղափոխությունից հետո ապաստանել էր Ֆրանսիայում, սպանվել է 1991 թվականին Փարիզի արվարձանում։

Լրատվամիջոցները, հաղորդելով ցմահ ազատազրկման դատապարտվածին ազատելու լուրը, հիշեցնում են, որ երկու օր առաջ Իրանի իշխանությունները ազատ էին արձակել լրտեսության մեղադրանքով Իրանում ձերբակալված ֆրանսիացի ուսուցչուհուն, որն արդեն վերադարձել է Փարիզ։

Երկու կողմն էլ` Ֆրանսիան եւ Իրանը, հերքում են այս երկու իրադարձությունների միջեւ որեւէ կապ եւ փոխանակման որեւէ պայմանավորվածություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG