Մատչելիության հղումներ

Էրդողանը կրկին հայ - թուրքական կարգավորումը կապում է Ղարաբաղի հետ


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ Ցյուրիխում ստորագրված արձանագությունների վավերացումը անհնար է, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը ասել է. - «Պայմանավորվածությունները սառեցվել են Հայաստանի կողմից, եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի դրական որոշումը անհնար է առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման»:

Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը ներկայացվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որոնք, ըստ նրա, պետք է ավելի ակտիվ լինեն եւ բացատրեն Հայաստանին հարցի նշանակությունը եւ կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG