«Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը գրում է. - «Հայաստանյան դիվանագիտությունը հերթական անգամ ցուցադրեց իր հաշմանդամությունը՝ այս անգամ խորհրդարանական մակարդակում։ Ընդհանուր հարայհրոցի մեջ տպավորություն ձեւավորվեց, թե Հայաստանը ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը դեմ է այն պատճառով, որ հիմա այս հարցի շուրջ գերակտիվություն ցուցադրող ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն ազգությամբ թուրք է։ Իսկ ի՞նչ է, եթե Չավուշօղլուն ճապոնացի լիներ այդ ենթահանձնաժողովի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը փոխվելո՞ւ էր։ Ոչ, բնականաբար, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս ԼՂ հարցով ցանկացած քննարկում չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։ Այս հստակ քաղաքական դիրքորոշումն է, որ մթագնվեց Չավուշօղլուի այցի ընթացքում, եւ Հայաստանի մոտեցումը բոլորովին ուրիշ լույսի ներքո երեւաց»։
Նույն թեման է շոշափվում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի՝ «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում։ Լրագրողը հարցնում է. - «Երկակի ստանդարտների միջոցով Չավուշօղլուն ջանում է քողարկել Արցախի հիմնախնդիրը ուսումնասիրած ԵԽԽՎ ենթահանձնաժողովը վերակենդանացնելու եւ այն նախագահելու իր ակնհայտ ցանկությունը: ԵԽ ԽՎ նախագահի նման նկրտումները պետք չէ՞ կանխել»: Շարմազանովի պատասխանը. - «Սա հենց այն դեպքն է, երբ ակներեւ է դառնում, որ Չավուշօղլուն առաջնորդվում է Թուրքիայից ստացած իր պատգամավորական մանդատով ու մոռացության է մատնում, որ ԵԽԽՎ նախագահն է: Եվրոպական միջազգային հեղինակավոր կազմակերպության նախագահը, որ երկիրն էլ ներկայացնի, պետք է ունենա կշռադատված, համակողմանի, հավասարակշռված, անկողմնակալ մոտեցումներ: Թուրք նախագահի դեպքում նման բան ի սկզբանե չի եղել: Առաջին օրվանից նա իր դիրքում չի եղել եւ պաշտպանել է Թուրքիայի շահերը: Մինչդեռ ԵԽԽՎ նախագահը իրավունք չունի լինել Եվրախորհրդում Թուրքիայի դեսպանը: Չավուշօղլուն առանց թաքցնելու այս կերպ ցանկանում է իրականացնել թուրքական վաղեմի երազանքը եւ Թուրքիային միջնորդ դարձնել: Հայաստանը, Վեհաժողովում մեր պատվիրակությունը դա թույլ չի տա»:
Վերջին օրերին տեղի ունեցած աղմկոտ քրեական հանցագործությունների համատեքստում «Առավոտ»-ի խմբագիրն ընդհանրական անդրադարձ է կատարում կրիմինալի եւ քաղաքականության կապին։ Խմբագրականում կարդում ենք. - «Հավանաբար, 95 թվականին Հայաստանի որեւէ իշխանավորի գլխում «փայլուն» գաղափար է առաջացել՝ օգտագործել հանցագործ աշխարհը՝ իշխանություն պահելու համար, քանի որ պարզ էր, որ ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ անել։ Սկզբում դա արվում էր անհամեմատ համեստ եւ սահմանափակ մասշտաբներով, բայց 15 տարվա ընթացքում այդ մեխանիզմն այնքան է զարգացել, որ հիմա արդեն այդ մեխանիզմների մասին խոսվում է գրեթե բաց տեքստով։ Իսկ ի՞նչ է կատարվում ընտրությունների արանքում։ «Հեղինակություններն» իրենց կատարած աշխատանքի դիմաց պահանջում են տնտեսական եւ քաղաքական լծակներ, մտնում են իշխող կուսակցություններ, ուզում են ստանալ պաշտոններ, դառնալ պատգամավոր, նախարար եւ այլն։ Երբեմն այդ կարկանդակները բոլորին չեն բավարարում, այդ դեպքում նրանց միջեւ սկսվում են «ռազբորկաներ»։ Հաճախ՝ կրակոցներով եւ մահվան ելքերով»։
«Կապիտալ» թերթն անդրադարձել է Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի՝ տնտեսության մեջ դոլարային զանգվածի մեծացմանը, մասնավորապես, արձանագրելով. - «Խնդիրը բարդանում է նրանով, որ գործնականում դոլարիզացիայի դեմ վարչական հնարավոր լծակները սպառել են իրենց: Մանրածախ ապրանքաշրջանառությունը ներքին շուկայում հիմնականում կատարվում է դրամով, աշխատավարձերը նույնպես դրամով են վճարվում: Սակայն մարդիկ դոլարը նախընտրում են որպես խնայողության միջոց, և սրա դեմ վարչական լծակներով ոչինչ անել հնարավոր չէ: Ավելին` նույնիսկ միջնաժամկետ գործարար ծրագրերում դոլարը դրվում է բոլոր տնտեսական հաշվարկների հիմքում: Պատճառը բացարձակապես հոգեբանական գործոնն է` դրամին չեն վստահում, ներդրողները հավատում են երկարաժամկետ հեռանկարում նրա արժեզրկման անխուսափելիությանը: Այս «անհավատությունը» առաջին հերթին գալիս է բանկերից ու տարածվում տնտեսության մյուս հատվածներում: Իսկ ամենատարօրինակն այն է, որ դրամին ամենաշատը չեն վստահում պետական ձեռնարկությունները»:
Տեղեկացնելով, որ «Նաիրիտ» գործարանում երեկ բացվել է արտադրական վթարների հետեւանքով զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշակոթող, «Ժամանակ»-ի հոդվածագիրը հետեւյալ հարցադրումն է անում. - «Հետաքրքիր է՝ այս գործով քրեական պատասխանատվության ենթարկվողներ եղա՞ն, թե այս գործն էլ «ջրվեց-գնաց»։ Թերթը հիշեցնում է, որ նախորդ տարի մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվեցին գործարանի 4 աշխատակիցներ։