Մատչելիության հղումներ

Դաղստանում ավտոշարասյան վրա հարձակման հետեւանքով 5 մարդ է զոհվել


5 մարդ զոհվել, եւս 4-ը վիրավորվել են այսօր Դաղստանում հեռուստահաղորդման կենտրոնի աշխատակիցների եւ ոստիկանների տեղափոխող ավտոշարասյան վրա զինյալների հարձակման հետեւանքով:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի Դաղստանի հանրապետական վարչությունից, զոհվել են հեռուստահաղորդման կենտրոնի գլխավոր ինժեները եւ անվտանգության ծառայության ղեկավարը, տեղական հեռուստաալիքներից մեկի տնօրենը, ինչպես նաեւ ավտոմեքենայով պատահաբար դեպքի վայրում հայտնված մի կին:

Վիրավորվածները ոստիկաններ են:

Ավելի վաղ հաղորդվել էր հարձակման հետեւանքով 8 զոհվածների մասին:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Զինյալները առայժմ հայտնաբերված չեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG