Մատչելիության հղումներ

Սերբիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը


«Կարծում եմ, մենք ընդհանուր շահեր ունենք մեր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում», - հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ:

«Մենք կարծիքներ փոխանակեցինք, այդպիսի հարցերը մեզ համար սկզբունքային բնույթ ունեն», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Տադիչը:

«Սերբիան հանդես է գալիս աշխարհի բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այդ տեսանկյունից կարող եք հենվել մեզ վրա», - հայտարարել է Սերբիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG