Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը


Հայաստանը ողջունում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը:

«Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: - «Դրանով ճանապարհ է բացվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար»:

«Բրյուսելի եւ Երեւանի միջեւ շփումները առավել կակտիվանան, եւ ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ», - ասված է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:

«Սա նաեւ լավ լուր է Հայաստանի Հանրապետության Նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարության հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG