Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման Մինսկի խմբի գործընթացում վերջին ժամանակներում բավական մեծ ակտիվություն կա:
«Մենք շատ ակտիվ ենք եւ շատ ենք գրավված այդ խնդրով, կարող ենք ասել` այս գործընթացում ակտիվ զբաղվածություն ունենք մյուս երկու համանախագահների հետ միասին, այնպես ինչպես երկու երկրները, որ ներգրավված են գործընթացում», - ասել է Քեյդենաուն:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
«Իմ հիմնական ասելիքն այն էր, որ Միացյալ Նահանգները շատ է հոգ տանում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին, եւ առաջ ենք նայում լավ ու արդյունավետ գործընկերություն ունենալու համար, որով միասին առաջ կշարժվենք մի շարք տարբեր լուրջ խնդիրների առումով», - լրագրողներին հայտնել է Քեյդենաուն: