Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ռումինիայի եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը


Կյանքի 80-րդ տարում, այսօր առավոտյան Սոֆիայում վախճանվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմի առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասն աղոթարար սրտով սգում են հոգելույս Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի մահը», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Տիրայր արքեպիսկոպոսի մարմինը կամփոփվի Բուխարեստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG