Ամերիկացի վերլուծաբանը, որը այժմ ղեկավարում է Հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղապահ նախաձեռնությունների վաշինգտոնյան կենտրոնը, կիրակի օրը Ստամբուլում հանդիպելով տեղացի լրագրողների եւ փորձագետների հետ, նշել է. - «Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան գործում էր` հիմնվելով ենթադրությունների վրա»:
«Առաջին ենթադրությունն այն էր, որ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը կխթանի Մինսկի խմբի գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Երկրորդ ենթադրությունն էլ այն էր, որ հայ - թուրքական հաշտեցման գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի վերջ տալ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղվված ջանքերին», - Hurriyet-ի փոխանցմամբ` մանրամասնել է Ֆիլիպսը եւ համոզմունք հայտնել, որ թուրքական կողմի այս երկու ակնկալիքներն էլ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձեր էին:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին` Ֆիլիպսը շեշտել է. - «Որեւէ կապ ստորագրված արձանագրությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի միջեւ չկար: Թուրքական կողմը չպետք է իր ստորագրությունը դներ այս արձանագրությունների տակ` ցանկալին որպես իրականություն ներկայացնելով»:
Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ` այսօր երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրների զգալի մասը հենց պաշտոնական Անկարայի որդեգրած գործելաոճի արդյունք է: «Արձանագրությունները վավերացնելու հարցում Թուրքիան լրջորեն չէր տրամադրված, այդ իսկ պատճառով էլ որեւէ նշանակալի ջանք չգործադրեց այդ ուղղությամբ», - ասել է Ֆիլիպսը:
Խոսելով հայկական կողմի դիրքորոշման մասին` նա արձանագրել է. - «Հայկական կողմը չէր կարող անվերջ սպասել, այդ իսկ պատճառով որոշեց սառեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը»:
Ինչ վերաբերում է հայ - թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին, ապա այս հարցում ամերիկացի վերլուծաբանը լավատես չէ: «Այժմ ես չեմ տեսնում, թե որն է Թուրքիայի շահը` արձանգրությունների վավերացման դեպքում: Թուրքական կառավարությունը կկորցնի հանրային աջակցությունը, եթե ընտրություններից առաջ վավերացնի այդ փաստաթղթերը», - նշել է Դեյվիդ Ֆիլիպսը: