Վրաստանում հայաստանցի կին է կալանվել` մաքսանենգության մեղադրանքով:
Վրացական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Հայաստանի քաղաքացի Գայանե Մինասյանը փորձել է Թուրքիայից Վրաստան ներմուծել շուրջ կես կիլոգրամ ոսկյա զարդեր` պատված թանկարժեք քարերով, որոնց արժեքը, նախնական հաշվարկներով, կազմում է շուրջ 45 հազար դոլար: Վրացական մաքսային ծառայությունը հայտնաբերել է ոսկին եւ ձերբակալել կնոջը:
Նույն աղբյուրների վկայությամբ` Մինասյանը ընդունել է մեղադրանքը:
Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված է 4-7 տարվա ազատազրկում: