Մատչելիության հղումներ

Ավիավթարից զոհված Լեհաստանի նախագահի եղբայրը երախտագիտություն է հայտնում ռուսներին


Ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եղբայրը՝ Յարոսլավ Կաչինկին, հույս է հայտնել, որ չնայած տեղի ունեցած դժբախտությանը, որին զոհ գնացին մի շարք բարձրաստիճան լեհ պաշտոնյաներ, Լեհաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվելու են։

Յարոսլավ Կաչինսկին երախտագիտություն է հայտնել ռուսներին՝ վերահաս դժբախտության պահին լեհերին օգնելու համար։
Եղբոր մահից հետո Յարոսլավ Կաչինսկին պատրաստվում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։

Մինչդեռ երեկ Վարշավայի կենտրոնում՝ նախագահի նստավայրի մոտ, մի քանի հազար մարդ է հավաքվել՝ պահանջելով ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կզբաղվի ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի պատճառների բացահայտմամբ։

Ցուցարարները կարծում են, որ թե՛ լեհական, թե՛ ռուսական կողմերը բավարար պրոֆեսիոնալիզմ չեն ցուցաբերում վթարի պատճառների բացահայտման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG