Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը 30 միլիարդ եվրոյի վարկ է հատկացնում Հունաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Հունաստանին 30 միլիարդ եվրո աջակցություն տրամադրելու հարցը։

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 110 միլիարդ եվրո վարկ են հատկացում, իսկ Հունաստանի կառավարությունը 30 միլիարդ եվրոյով կրճատելու է պետական ծախսերը եւ առաջիկա տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն է վարելու։

Վերլուծաբանների կարծիքով, Հունաստանում ծագած տնտեսական ճգնաժամը կարող է հանգեցնել եվրոյի արժեզրկման, ինչը նոր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ կարող է դառնալ։

Պետական ծախսերը կրճատելու որոշումը Հունաստանում անցյալ շաբաթ բողոքի ցույցերի պատճառ դարձավ, որոնց արդյունքում 3 մարդ զոհվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG