Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան նստավայրում հանդիպեցին ԱՊՀ-ի երկրների ղեկավարները


Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան Գորկի նստավայրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Մինչ այդ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցած Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նախագահներին եւ Ուզբեկստանի վարչապետին միացել են Ուկրաինայի եւ Թուրքմենստանի նախագահները, Մոլդովայի նախագահի պաշտոնակատարը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` գագաթնաժողովին մասնակցել է նաեւ ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես է եկել բացման խոսքով` ողջունելով հյուրերին եւ շնորհակալություն հայտնելով Հաղթանակի տոնը միասին նշելու իր հրավերն ընդունելու համար:

Ռուսաստանի նախագահն այնուհետեւ խոսել է ընթացիկ տարում ԱՊՀ-ի առաջնահերթությունների մասին` դրանց թվում նշելով գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, տնտեսության արդիականացումն ու տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, համագործակցությունը հումանիտար ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG