Մատչելիության հղումներ

Համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպում են ակնկալում «առաջիկա օրերին Եվրոպայում»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Յուրի Մերզլյակովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն այսօր հրապարակել են հայտարարություն, ըստ որի` համանախագահները եւ նրանց միացած Ռուսաստանից նոր համանախագահ Իգոր Պոպովը մայիսի 5-ին Վիեննայում Մինսկի խմբին տեղեկացրել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակի մասին, կարեւորել են Մադրիդյան սկզբունքների եւ 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովին համանախագահող երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության տարրերի հիման վրա առաջընթաց գրանցելու կողմերի պատրաստակամությունը։

Համաձայն հայտարարության, միջնորդները «ակնկալում են, որ առաջիկա օրերին Եվրոպայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ` քննարկելու բանակցություններն առաջ տանելու հարցը»։

Վիեննայում Մերզլյակովը Մինսկի խմբին պաշտոնապես ներկայացրել է նոր համանախագահ Պոպովին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG