Մատչելիության հղումներ

Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետը ինքնախեղման է դիմել


Ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, Հայաստանի պաշտպանության նախարարության 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Շադյանը ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Արտակարգ պատահարի մասին այսօր հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի առթիվ նախարարության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG