Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքին


Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ ականավոր գիտնականի ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հեռագրում, որի տեքստը հրապարակել է նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Ալեքսեյ Սիսակյանը արժանիորեն համաշխարհային համբավ վայելող գիտնական էր: Լինելով վաստակաշատ կենսաքիմիկոս, ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հիմնադրած գիտնականների տոհմի արժանի զավակը` Ալեքսեյ Սիսակյանն իր բեղմնավոր ու հիմնարար աշխատանքով եւ գիտությանն անմնացորդ նվիրումով վառ օրինակ է յուրաքանչյուր երիտասարդ գիտնականի համար»:

Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայազգի 66-ամյա մեծանուն ֆիզիկոսը մահացել է շաբաթ օրը` սրտամկանի ինֆարկտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG