Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել


Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պատիժ կրող դատապարտյալ Սուրեն Ավետիսյանի ինքնասպանության փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այդ մասին այսօր հայտնում են արդարադատության նախարարությունից:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, քրեակատարողական վարչության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` դեպքի հանգամանքները պարզելու եւ դեպքը կանխելու գործում թերացած ծառայողների շրջանակը պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նկատառումով:

Ավետիսյանը ինքնասպանությունը է գործել երեկ` պարանով կախվելու միջոցով:

«Մամուլի որոշ միջոցներում թյուրիմացաբար տրվել է սխալ տեղեկատվություն այն մասին, որ իբր ապրիլի 23-ին վերոհիշյալ քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ինքնասպանության մեկ այլ դեպք: Հարկ է նկատել, որ Նուբարաշենի հոգեբուժական դիսպանսերը որեւէ առնչություն չունի քրեակատարողական ծառայության համակարգի հետ, հետեւաբար, դրանում արձանագրված դեպքերը եւս չեն առնչվում այդ ծառայության հետ», - ընդգծում է արդարադատության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG