Մատչելիության հղումներ

Դատարանը Ժիրինովսկուց 1 միլիոն ռուբլի է գանձել Լուժկովի եւ Մոսկվայի կառավարության օգտին


Ռուսաստանի մայրաքաղաքի Սավելեւսկի շրջանի դատարանը այսօր Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկուց 1 միլիոն ռուբլի (մոտ 35 հազար դոլար) է գանձել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ Մոսկվայի կառավարության օգտին` պատճառած բարոյական վնասի համար:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է Ժիրինովսկու փաստաբանը, Լուժկովին եւ Մոսկվայի կառավարությանը վճարվելու է 500-հազարական ռուբլի:

Լուժկովը իր հայցով 5 միլիոն ռուբլու փոխհատուցում էր պահանջել բարոյական վնասի դիմաց, որը, ըստ նրա, պատճառել էին Ռուսաստանի պետական հեռուստաալիքի եթերում անցած տարվա հոկտեմբերին Ժիրինովսկու արած հայտարարությունները մոսկովյան կառավարությունում կոռուպցիայի փաստերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG