Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես «Կազինֆորմ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, հեռախոսազրույցների ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը եւ հեռանկարները: Սաուդաբաեւը իր շահագրգռվածությունն է հայտնել հակամարտության կարգավորման եւ դրանում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անձնական մասնակցության ուղիների որոնման հարցում:

Մտքեր են փոխանակվել նաեւ հուլիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստման եւ Նազարբաեւի նախաձեռնությամբ այս տարի անցկացվելիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի օրակարգի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Էդվարդ Նալբանդյանի եւ Կանատ Սաուդաբաեւի հեռախոսազրույցի փաստը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG